Աշխարհում գազ տեղափոխող նավերի պակաս է առաջացել

Աշխարհում գազ տեղափոխող նավերի պակաս է առաջացել

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը հանգեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) լողացող տերմինալների պակասի, ինչի հետեւանքով հատուկ լցանավերի վարձավճարները կրկնակի ավելացել են, գրել է Bloomberg-ը։

ՀԲԳ-ի ներմուծման պահանջարկն արագ կաճի «Հյուսիսային հոսքերի» վթարների պատճառով, նշել է պարբերականը։ Երկրներն ավելի հաճախ են դիմում լողացող պահեստարաններին եւ ռեգազիֆիկացիոն կայանքներին (FSRU)։ Մինչեւ հիմա շուկայում բավական թվով նավեր կային, բայց հիմա առաջ է եկել դրանց անբավարարություն, ասել է Օսլոյում Fearnley LNG նավային բրոքերի ՀԲԳ բաժնի ղեկավար Պեր Քրիստիան Ֆետը։

Աշխարհում ընդամենը 48 այդպիսի լողացող տերմինալ կա։ Բոլորը, վեցից բացի, աշխատում են վարձակալմամբ։ Նավերի այս անբավարարության պատճառով FSRU վարձի արժեքը Գերմանիայում կրկնապատկվել է անցած տարվա համեմատ՝ կազմելով օրական 200 000 դոլար։ Եվրոպայում տերմինալների պահանջարկն այնքան մեծ է, որ զարգացող երկրները շուտով չեն կարողանա օգտագործել FSRU-ն սեփական կարիքների համար, նշել են փորձագետները։ Անբավարարությունն առաջիկայում հազիվ թե նվազի, դրանք առանց այդ էլ աշխատում են ամբողջ հզորությամբ, կարծում են փորձագետները։
Աղբյուրը՝   news.am