Իրանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 180 տոկոսով

Իրանից դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 180 տոկոսով

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարը հայտարարել է դեպի Ռուսաստան արտահանման 180 տոկոս աճի մասին։

Իրանի արտահանումը Ռուսաստան 2022 թվականի մարտի 21-ից օգոստոսի 21-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 180 տոկոսով։

Ֆաթեմի Ամինը հավելել է, որ 2022 թվականի մարտի 21-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում, Իրանի ընդհանուր արտահանումը դեպի տարբեր երկրներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 տոկոսով։

Իրանի 13-րդ կառավարությունը 2021 թվականի օգոստոսի 3-ից, իր  պաշտոնավարման պահից ի վեր՝ հայտարարելով արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության հաստատման մասին, հարևանների և տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնումը իր  արտաքին ծրագրերի առաջնահերթությունն է համարել:

Ռեգիոնալիզմը, դեպի արևելք հակվելու  քաղաքականությունը, մասնակցությունը տարածաշրջանային և արտատարածաշրջանային կազմակերպություններին և ինստիտուտներին, ինչպիսիք են՝ Շանհայի համաձայնագիրը և ԷԿՕ-ի  տնտեսական համագործակցության կազմակերպությունը, Իրանի արտաքին քաղաքականության հավասարակշռման օրինակներ են, որին հետևում է 13-րդ կառավարությունը։ 

Աղբյուրը՝   panorama.am