Սյունիքի Ներքին Հանդ ու Կաղնուտ համայնքների բնակիչներին տրամադրվել է 25 մոտոբլոկ

Սյունիքի Ներքին Հանդ ու Կաղնուտ համայնքների բնակիչներին  տրամադրվել է  25 մոտոբլոկ

Սյունիքի Ներքին Հանդ ու Կաղնուտ համայնքների բնակիչներին  ՀՀ կառավարության կողմից անհատույց 3 տարի օգտագործման պայմանով տրամադրվեց 25 մոտոբլոկ՝ կցորդիչներով։ Դրանք հատկացվել են  այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում եւ ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան, իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաեւ գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։