Վարդգես Սամսոնյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» ներկայացուցիչներին

Վարդգես Սամսոնյանն ընդունել է  ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» ներկայացուցիչներին
Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ձեռներեցության, նորարարության, բիզնես և մի շարք այլ ոլորտներում Գյումրու ունեցած հնարավորությունների մասին։
Հայկ Մարգարյանն այնուհետ ներկայացրել է մանրամասներ՝ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» և շվեյցարա-հայկական պալատի կողմից Գյումրիում կազմակերպված «Business innovation and promotion day» միջոցառման մասին, որի նպատակը գործարարների, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ինստիտուտների միջև գործընկերային փոխհարաբերությունների զարգացնմանը նպաստելն է։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև այս պահին իրականացվող, առաջիկա ծրագրերի, հնարավոր համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին։