Շարունակվում են ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից հայտարարված ակցիաների ամփոփիչ միջոցառումները

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց արդեն ավանդույթ դարձած «Երազանքների ամիս» ակցիան: 

Ակցիայի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ժամկետային ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու «Երազանքների թերթիկ»: Հիշեցնենք, որ երազանքը պետք է լիներ իրագործելի և չգերազանցեր 100 հազար դրամը: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նախապես կազմված հանձնաժողովը ընտրել էր 15 լավագույն  ցանկություն ներկայացրած մրցանակակիրներին: Ակցիայի ամփոփման ընթացքում հաճախորդներն իրենց շնորհակալությունն են  հայտնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ որակյալ ծառայություններից զատ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մեծ պատասխանատվությամբ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ մշտապես նկատի ունենալով իր հաճախորդների ակնկալիքներն ու բանկային որակյալ ծառայությունների ապահովման սկզբունքը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից