Հանդիպում «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում

Հանդիպում «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում
«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում LEAD4Shirak-ի թիմը՝ ծրագրի թիմի ղեկավար Բրիգիտե Մելմաուեր-Լարխերը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի տեղական ակտիվ խմբերի անդամները հանդիպել են Ավստրիայի դաշնության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ ավստրիացի գործընկերները ներկայացրել են ԼԻԴԵՐ-ի ներդրման պատմությունը Ավստրիայում և գրեթե 30 տարի գործող այս մոդելի առավելությունները, որի արդյունքում Ավստրիայում կան 77 տեղական ակտիվ խմբեր, որոնք ծածկում են Ավստրիայի տարածքի շուրջ 90%-ը։ Այս մասին տեղեկացնում է  Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Հանդիպում է կազմակերպվել նաև Ավստրիայի Բուրգենլանդի տեղական ակտիվ խմբի հետ։ Այս տարածաշրջանում գտնվող Նոյսիդլ լճի շրջակայքում գտնվող գյուղերը հետաքրքիր տուրիստական վայրեր են։ Նոյսիդլրսի մշակութային բնապատկերը, որը Ավստրիայի և Հունգարիայի սահմանում է գտնվում հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Տարբեր դերակատարների հետ համագործակցության արդյունքում վերջիններս կարողացել են այս տարածաշրջանը դարձնել ակտիվ տուրիստական կենտրոն՝ շուրջ 700 հազար տարեկան այցելուներով։

Կազմակերպվել է հանդիպում Էստերհայզի էկո ֆերմայում՝ մսամթերքի վերամշկման գործարանում, որտեղ պատվիրակությունը ծանոթացել է ֆերմայի գործունեությանը։ Երկկողմ հանդիպների ընթացքում առանձնացվել են կարևոր ուղղություններ, որոնց շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը։