Հիմնանորոգման աշխատանքներ՝ Գյումրու Ստ․Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում

Հիմնանորոգման աշխատանքներ՝ Գյումրու Ստ․Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում։
Աշխատանքների ընթացքին հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Համայնքի ղեկավարը շրջել, տեղում ուսումնասիրել է կատարված աշխատանքները, պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների ընթացքում առաջ եկող հարցերն ու խնդիրները։
Մի շարք հարցեր տեղում ստացել են լուծումներ, որոշ հարցերի մասով տվել են հանձնարարականներ։