Ռուսաստան ներմուծումը հունվար-սեպտեմբերին ընկել է 15-16 տոկոսով

Ռուսաստան ներմուծումը հունվար-սեպտեմբերին ընկել է 15-16 տոկոսով

ՌԴ ներմուծման կրճատումն ընթացիկ տարվա ինն ամսվա ընթացքում արժեքային արտահայտությամբ կազմել է մոտավորապես 15-16 տոկոս: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության առաջին փոխղեկավար Ռուսլան Դավիդովը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: «Ժողովրդական սպառման հիմնական ապրանքների ներմուծումն ընթանում է բավականին վստահ եւ բավականին կայուն, վերջին շաբաթվա ընթացքում մենք դա տեսնում ենք»,-ասել է Դավիդովը:

«Ներմուծման անկումն ինն ամսվա ընթացքում 15-16 տոկոս է՝ ըստ արժեքի եւ ըստ քաշի: Այն 30 տոկոսը չէ, որը մենք տեսել ենք ապրիլին»,-ընդգծել է նա: Դավիդովի խոսքով՝ արտահանման մեջ արժեքային ծավալներն աճում են:

«Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա արժեքային արտահայտությամբ այն աճում է, թեեւ քաշային ծավալները նվազել են»,-ճշտել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝   168.am