Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Կողմերը միմյանց ներկայացրին իրենց տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկեցին հետագա համագործակցության պայմանները:
 Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը:
Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը և դեսպան տիկին Անն Լույոն միմյանց հուշանվեր հանձնեցին: