ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) կազմակերպված «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին:

Ամենամյա այս միջոցառման նպատակն է խրախուսել աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցությունն աշխատաշուկայում և ստեղծել բարձր արտադրողականությամբ աշխատատեղեր: 

Այս տոնավաճառը նպաստում է բուհ-աշխատաշուկա հարաբերությունների ամրապնդմանը և ներդրում է ունենում շրջանավարտների կարիերայի աջակցման գործում: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով գործատուներ՝ առաջարկելով ավելի քան 200 թափուր աշխատատեղ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ տաղավարը միջոցառման ընթացքում ներկայացրեցին Բանկի Աշխատակազմի Հաղորդակցությունների կառավարման վարչության և Ուսումնական կենտրոնի աշխատակիցները: Ուսանողներն ու շրջանավարտները ծանոթացան Բանկում առկա թափուր աշխատատեղերին և կազմակերպվող ուսումնական ծրագրերին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները անհատական մոտեցում ցուցաբերեցին յուրաքանչյուր մասնակցի՝ ներկայացնելով առկա թափուր հաստիքների նկարագիրն ու պահանջվող հմտությունները:

Ամենամյա տոնավաճառը կարևոր է նրանով, որ գործատուներն անմիջական շփման միջոցով աշխատանք փնտրողներին ներկայացնում են իրենց մասնագիտություններին համապատասխան թափուր աշխատատեղերը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից