Անհոգ մանկություն, խաղաղ երկինք և լուսավոր ապագա. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հունիսմեկյան միջոցառման մասնակից

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցութամբ իրականացված հունիսիմեկյան գունագեղ, հետաքրքիր և ուսուցողական բացօթյա համերգ-միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երևանի քաղաքապետարանի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքում:

Ժպիտներ, ուրախության ճիչեր, երգեր, խաղեր, խնդության բացականչություններ և իհարկե մանկական անմեղ դեմքեր: Տոնական եռուզեռը հունիսի 1-ի անբաժան մասն է, որի ընթացքում երեխաները ջանասիրաբար խաղավարների հետ փորձում էին կերտել սեփական թիմի հաղթանակը:

Միջոցառման ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հանդես եկավ իր գունեղ տաղավարով, որտեղ ներկայացված էր Բանկի կողմից մշակված հատուկ ABB-KIDS քարտը, որը լայն հնարավորությունների հարթակ է երեխաների համար՝ սեփական միջոցների կառավարման և ֆինանսական գրագիտության համար, ինչպես նաև պատրաստված էին հետաքրքիր անակնկալ նվերներ միջոցառման մասնակից երեխաների համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` ցանկանալով նրանց անհոգ մանկություն, խաղաղ երկինք և լուսավոր ապագա:

 Բանկը կարևորում է յուրաքանչյուր երեխայի և նրանց համար ստեղծված անամպ ու ապահով մանկությունը, քանզի նրանք են ապագայի հուսալի ճանապարհի կերտողները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից