2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք. քաղաքապետ

2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօրվա ճեպազրույցում վստահություն է հայտնել, որ 2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք:

«Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը: Կարծում եմ, որ մոտ 2-3 ամսից դա էլ կունենանք»,- ասաց քաղաքապետը: 

Սարգսյանը նշեց նաև, որ արդեն կնքված պայմանագիր կա MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման հետ կապված: Համաձայն դրա՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում: Նա հիշեցրեց նաև, որ այս տարի մրցույթ էր հայտարարվել «Ժոնգ տոնգ» մակնիշի 165 ավտոբուսների ձեռքբերման համար: «165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են, 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,- ասաց Սարգսյանը: 

Աղբյուրը՝   shabat.am