Արմաշ բնակավայրում աշխատանքային եռուզեռ է.

Արմաշ բնակավայրում աշխատանքային եռուզեռ է.
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկվել են տվյալ բնակավայրի գազատարի կառուցման աշխատանքները, որի ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 290 000 000 ՀՀ դրամ։
Սկսվել են նաև նշված բնակավայրի 3-րդ ջրատարի կիսախողովակների կառուցման աշխատանքները։
Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Կենցաղային ջրօգտագործման խնդրին հիմնովին լուծում տալու նպատակով սկսվել և շարունակվում են իրականացվել Ասնու ջրագծի կառուցման աշխատանքները, որի ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 248 710 000 ՀՀ դրամ:
Ամբողջությամբ ցանկապատվում է բնակավայրի դպրոցամերձ տարածքը, որը կապահովի երեխաների ապահով տեղաշարժը դասապրոցեսների ընթացքում, որոնք իրականացվում են դպրոցի բակում։