Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքով անցնող Հառիճ ավտոճանապարհին իրականացվել են բարելավման աշխատանքներ

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքով անցնող  Հառիճ ավտոճանապարհին իրականացվել են բարելավման աշխատանքներ
Վթարավտանգ հատվածը գտնվում է Հառիճ բնակավայրում։ Մասնավորապես, կատարվել է խիստ անբարեկարգ վիճակում գտնվող երթևեկային մասի, ջրահեռացման կարգավորում, կառուցվել են մայթեր, ինչպես նաև իրականացվել է 200 գծմետր ասֆալտապատում, նշագծում։
Իրականացված աշխատանքները ոչ միայն կնպաստեն տվյալ հատվածում վթարների թվի նվազեցմանը, այլև զբոսաշրջության զարգացմանը։ Այս ճանապարհով է անցնում դեպի Հառիճավանք միջնադարյան վանական համալիր տանող ճանապարհը։
Վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքները կատարել է «Արհովշին» ընկերությունը։
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Լուսանկարներում պատկերված է նշված տարածքը մինչ շինաշխատանքները և շինաշխատանքներից հետո։