Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին
Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը, Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը:
Մարզպետը դեսպանին ներկայացրել է Տավուշի մարզը և հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Տավուշի մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր: Դեսպանն իր խոսքում վստահեցրել է, որ այս ոլորտների զարգացումն արդյունավետ կլինի, որովհետև Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի:
Դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա Չինաստանին աջակցել մարզի զարգացմանը:
Հանդիպման ավարտին ներկաները միմյանց հանձնեցին հուշանվեր՝ ի նշան բարեկամության, որից հետո այցելեցին Մակարավանք: