Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Իջևանի «ԻՋԳՐԱՆԴ» կարի արտադրամասում

Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Իջևանի «ԻՋԳՐԱՆԴ» կարի արտադրամասում
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Իջևանի «ԻՋԳՐԱՆԴ» կարի արտադրամասում, որտեղ ներկաներն ամբողջությամբ ծանոթացան արտադրական գործընթացին:
Այնուհետև պատվիրակությունն այցելեց «Իջևանի գինու և կոնյակի» գործարան, որտեղ հյուրերը ծանոթացան գինու արտադրական ամբողջ ընթացքին՝ խաղողի ընդունման կետից մինչև շշալցում և փաթեթավորում:
 Պատվիրակությունը կատարեց նաև գինու, կոնյակի և մրգօղու համտես: