Փետրվարից Բելառուս են ժամանել ավելի քան 65 հազար ուկրաինացիներ

Փետրվարից Բելառուս են ժամանել ավելի քան 65 հազար ուկրաինացիներ

 Փետրվարից ի վեր Ուկրաինայի ավելի քան 65 հազար քաղաքացիներ են ժամանել Բելառուս: 

«Փետրվարի 24-ից մինչև նոյեմբերի 18-ն ուկրաինական տարածքից Բելառուսի Հանրապետություն են ժամանել Ուկրաինայի 65 հազար 627 քաղաքացիներ. ուկրաինա-բելառուսական սահմանով՝ 15 890, Լեհաստանի տարածքով տարանցմամբ՝ 39 728, Լիտվայի տարածքով՝ 8414, Լատվիայի տարածքով՝ 1595 մարդ», - ասվում Է բելառուսական պետական սահմանապահ կոմիտեի հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ, անցած շաբաթ Բելառուս Է մուտք գործել Ուկրաինայի 1300-ից ավելի քաղաքացի, բոլորը՝ ԵՄ-ի երկրների տարածքով տարանցմամբ, նշել են սահմանապահ կոմիտեում: 

Աղբյուրը՝   armenpress.am