Կատարը պայմանագիր է կնքել 27 տարվա ընթացքում Չինաստանին տարեկան 4 մլն տոննա ՀԲԳ մատակարարելու մասին

Կատարը պայմանագիր է կնքել 27 տարվա ընթացքում Չինաստանին տարեկան 4 մլն տոննա ՀԲԳ մատակարարելու մասին

QatarEnergy նավթագազային ընկերությունը 27 տարվա պայմանագիր է կնքել Չինաստանի հետ՝ երկրին տարեկան 4 մլն տոննա հեղուկ բնական գազ (ՀԲԳ) մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Կատարի ձեռնարկության մամուլի ծառայությանը։

QatarEnergy-ն հեղուկ բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել չինական պետական Sinopec ընկերության հետ, որի համաձայն՝ չինական ընկերությունը 27 տարվա ընթացքում տարեկան 4 միլիոն տոննա ՀԲԳ կստանա»,- հայտնել են ընկերությունից։

QatarEnergy-ի մամուլի ծառայությունն այս պայմանագիրն անվանել է ամենաերկարատեւը ոլորտի պատմության մեջ։

Ներկայումս Դոհան աշխատում է գազի արդյունահանման ընդլայնման վրա եւ նախատեսում է մինչեւ 2026 թվականը տարեկան 110 միլիոն տոննա ՀԲԳ արտադրել՝ ներկայիս 77 միլիոն տոննայի փոխարեն:

Աղբյուրը՝   news.am