Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՏԳ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, ք. Արտաշատ):

Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների նախագծմանը, դրանց կառուցվածքին, դասավորվածությանը և չափին ներկայացվող պահանջները,

  • չի ապահովվել արտադրամասի պաշտպանությունը կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից,
  • արտադրամասի և պահեստի հատակը, պատերը նորոգված չեն եղել

       Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: