Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի գազաֆիկացման աշխատանքները

Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի գազաֆիկացման աշխատանքները
Իրականացվող աշխատանքների արդյունքում գազամատակարարման ցանցից կօգտվեն Բ.Ներսիսյան 2-րդ նրբ., Ս.Վիրաբյան,Երիտասարդական 3-րդ, Հարավ-Արևելյան 2-րդ փողոցների բնակիչները։
Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 60,650.814/վաթսուն միլիոն վեց հարյուր հիսուն հազար ութ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 33,357.948/55 %/, իսկ պետության մասնաբաժինը ՝ 27,292.866/45%/:
Շինարարական աշխատանքներն իրակացնում է «Արթշինստրոյ» ՍՊ ընկերությունը, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊ ընկերությունը: