Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ՝ «18 տարին լրացած անձանց ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները։
Ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ Միջոցառման շրջանակում նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ուղեգրված անձանց կտրամադրվի ցերեկային խնամք և սնունդ՝ անհատական սոցիալական ծրագրի համաձայն․ նախատեսվում է աջակցություն տրամադրել 1200 շահառուի։
Հայտերն ընդունվում են 2022թ․ դեկտեմբերի 5-ը ներառյալ։
 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ և դիմել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3EyCnIg
Մրցույթին մասնակցելու համար հավաստագրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն www.armeps.am կայքում․ գրանցման ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.minfin.am կայքի «Դրամաշնորհներ» բաժնում։