Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2022թ. հունվար-սեպտեմբեր

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2022թ. հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման ծավալը Հայաստան կազմել է 3.587 մլրդ դոլար։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 61.64%-ով կամ 2.211 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 44.81%-ով կամ 602.49 մլն դոլարով և կազմել 1.947 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 33.59%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 495.63 մլն դոլար, +47.13% կամ 158.76 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.55%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 463.81 մլն դոլար, +96.87% կամ 228.22 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.0%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 411.77 մլն դոլար, +38.26% կամ 113.95 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 7.1%-ը։

Գերմանիան հինգերորդն է՝ 284.06 մլն դոլար, +84.47% կամ 130.08 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 4.90%-ը։

Վեցերորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 271.08 մլն դոլար, +361.89% կամ 212.39 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 4.68%-ը։

Յոթերորդը ԱՄԷ-ն է՝ 257.39 մլն դոլար, +220.43% կամ 177.07 մլն դոլար։ Էմիրատներին բաժին է ընկնում ներմուծման 4.44%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 167.37 մլն դոլար, +16.65% կամ 23.87 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2.89%-ը։

Իններորդը Բելառուսն է՝ 86.94 մլն դոլար, +107.03% կամ 44.94 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում ներմուծման 1.50%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 82.68 մլն դոլար, +37.79% կամ 22.68 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.43%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում մազմում է 22.93%։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 42.44%-ով և կազմել 2.135 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 47.82%-ով և կազմել 2.057 մլրդ դոլար։ Ինչ կայանում է Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 60.94%-ով և կազմել 1.149 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 1.803 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +52.28%։ Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 940.23 մլն դոլար՝ + 71.91%։ Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները 411.33 մլն դոլար է՝ +60.02%։ Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 250.0 մլն դոլար՝ +70.63%։ Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 223.61 մլն դոլար՝ +195.23%։ Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 187.4 մլն դոլար՝ +14.19%։ Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 108.8 մլն դոլար՝ 26.25%։ Ներմուծված ճապոնական արտադրանքի ծավալը կազմել է 102.77 մլն դոլար՝ 183.87%։ Բելառուսական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 80.45 մլն դոլար՝ +110.26%, իսկ ֆրանսիական արտադրանքի դեպքում ծավալը կազմել է 72.24 մլն դոլար՝ +19.05%։

Աղբյուրը՝   b24.am