«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն ազատվել է ներմուծվող ապրանքների և սարքավորումների մաքսատուրքից

«ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն ազատվել է ներմուծվող ապրանքների և  սարքավորումների մաքսատուրքից
Կառավարության որոշմամբ «ՆԻԿՈԼԱ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզում պահածոյացված ձիթապտղի արտադրության համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Կստեղծվի 31 նոր աշխատատեղ՝ 180-200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։