Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին

Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին
Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։
 Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։
 Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ հայկական կողմից պատրաստված զեկույցը և իրականացնելու հետագա բանակցային գործընթացները։