Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիաների փոփոխությունը. 2017-2021 թվականներին

Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիաների փոփոխությունը. 2017-2021 թվականներին

Չնայած նրան, որ ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան վերջին 5 տարիների ընթացքում չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), դիտվում է կոնցենտրացիայի աճման տենդենց:

2021 թվականին ազոտի երկօքսիդի տարեկան միջին կոնցենտրացիան մայրաքաղաքի մթնոլորտային օդում կազմել է 0.027մգ/մ³: Այս ցուցանիշն ավելի է.
 -2017 թվականի համեմատ՝ 1.7 անգամ,
 -2018 թվականի համեմատ՝ 1.5 անգամ,
 -2019 թվականի համեմատ՝ 1.7 անգամ,
 -2020 թվականի համեմատ՝ 1.2 անգամ։

Ազոտի երկօքսիդի 2021 թվականի առավելագույն օրական կոնցենտրացիան դիտվել է օգոստոսի 18-ին և կազմել 0.910 մգ/մ³, ինչը գերազանցում է ՍԹԿ-ն 22.7 անգամ:

Վերջին տարիների ընթացքում գրեթե համանման ձևով փոփոխվում է նաև շարժական և անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետվող ազոտի օքսիդների քանակությունները: