Ուրախ հանգիստ և ֆինանսական գրագիտություն. ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Հաշտ ճամբար» ծրագրին

Ուրախ հանգիստ և ֆինանսական գրագիտություն.  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Հաշտ ճամբար» ծրագրին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց արդեն ավանդույթ դարձած, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող «Հաշտ ճամբար» ծրագրին:

Բանկի աշխատակիցները «Հաշտ ճամբար» ծրագրի շրջանակներում այցելեցին Հանքավանում և Ծաղկաձորում գտնվող ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում 11-13 տարեկան շուրջ 1000 երեխաներ:

Երեխաները մասնակցեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչնների կազմակերպած հետաքրքիր խաղ-մրցույթների, որոնց օգնությամբ ստացան գիտելիքներ և ֆինանսական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Խաղերին մասնակից բոլոր երեխաները ստացան նվերներ, ինչը նրանց պարգևեց անսահման ուրախություն:

Ծրագրի ավարտին՝  ակտիվ մասնակցության և աջակցության համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ ՀՀ կենտրոնական բանկին, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին, մասնակից այլ կառույցների ներկայացուցիչներին, որոնք իրենց ներդրումն ունեցան երեխաների ֆինանսական կրթման և ուրախ հանգիստն ապահովելու գործում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է նոր սերնդի ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումները՝ շարունակաբար մասնակցելով երեխաներին ֆինանսական ծառայությունների վերաբերյալ գիտելիքներ փոխանցող ծրագրերին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից