Քննարկվել են տեսչական մարմինների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր

Քննարկվել են տեսչական մարմինների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների կառավարման խորհուրդների նիստերին: Նիստերը, համապատասխանաբար, վարել են՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը:
Վերոնշյալ նիստերում քննարկվել են տեսչական մարմինների գործունեությանը, իրականացվող ստուգումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր: Հաստատվել են 2023 թվականին տեսչական մարմինների կողմից իրականացվելիք ստուգումների և գործունեության տարեկան ծրագրերը։
Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։
Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այսօր կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման ու կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։