Գնել Սանոսյանն ընդունել է ԵՏՀ Գործադիր քարտուղարի տեղակալին

Գնել Սանոսյանն ընդունել է ԵՏՀ Գործադիր քարտուղարի տեղակալին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։ Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ բազմաշերտ համագործակցությունը և նկատել, որ համագործակցության պոտենցիալն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններ կան։ 

Դմիտրի Մարիյասինն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի շրջանակներում իրականացվող 59 ծրագրերից 13-ը իրականացվում են ՀՀ-ում։ Մարիյասինը հավելել է նաև ոլորտը կարգավորող միջազգային իրավական ակտերին անդամակցելու անհրաժեշտության մասին։ Նախարար Սանոսյանն ընդգծեց, որ օրենսդրական դաշտը ներկայումս ներդաշնակեցվում է ԵՄ չափանիշներին, ուստի անհրաժեշտ է այս գործընթացում միջազգային փորձագետների ներգրավել։ 

Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ մասնակի անդրադարձ կատարելով էներգաարդյունավետության հարցերին։ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ և շնորհակալություն հայտնել ձևավորված արդյունավետ համագործակցության համար։ 

Մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ ԵՏՀ շրջանակներում մի շարք ծրագրերում նախարարության ներգրավվածության և համագործակցության խորացման հարցերի շուրջ։