Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 23 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

 23 սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Աղբյուրը՝   armenpress.am