Զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը 11 ամսում հասել է ռեկորդային ցուցանիշների

Զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը 11 ամսում հասել է ռեկորդային ցուցանիշների

Վրաստանի եկամուտը միջազգային զբոսաշրջային ուղևորություններից ընթացիկ  տարվա հունվարից նոյեմբեր ամիսներին կազմել է մոտ 3,2 մլրդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ Է դարձել, հայտնել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը:

«2022 թվականի հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ուղևորություններից ստացված եկամուտը գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և կազմել ռեկորդային 3,159,558,975 դոլար», – ասված է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ այս տվյալները 3,5%-ով գերազանցում են 2019 թվականի մինչհամավարակային տվյալները։

Միևնույն ժամանակ, զբոսաշրջության ճյուղի եկամուտները տարվա առաջին 11 ամսում 82,4%-ով գերազանցում են նախորդ տարվա նույն ցուցանիշները։ Հրապարակված տվյալների համաձայն՝ նոյեմբերին շահույթը կազմել է ավելի քան 305 մլն դոլար: Դա 51,2%-ով բարձր է 2019 թվականի նույն ցուցանիշից և 74,9%-ով բարձր է 2021 թվականի ցուցանիշից:

Աղբյուրը՝   b24.am