Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ

Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ

Շիրակի մարզպետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի համագործակցությամբ Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ։

Հիմնադրամի կողմից տրամադրված հագուստը կարիքավոր ընտանիքներին նպատակային և հասցեական հատկացնելու նպատակով` մարզպետարանի կողմից բաշխվել է մարզի համայքներին։

Իսկ համայնքները հագուստը տրամադրել են ապրանքատեսականու կարիքն ունեցող կարիքավոր ընտանիքներին։