Շիրակում կասեցվել է երկու դպրոցի ճաշարանների արտադրական գործունեությունը

Շիրակում կասեցվել է երկու դպրոցի ճաշարանների արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց» (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և «Հարթաշենի հիմնական դպրոց» (Շիրակի մարզ, գ. Հարթաշեն) ՊՈԱԿ-ներում:
 Ստուգման արդյունքում պարզվել է, որ Հարթաշենի դպրոցի ճաշարանը ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ, արհեստական օդափոխության համակարգով, սառնարանը գտնվում է անսարք վիճակում:
 Իսկ Գյումրու թիվ 10 դպրոցի ճաշարանի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ լվացվող նյութերից չեն, ապահովված չեն եղել անձնակազմի համար հանդերձարաններով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ:
 Երկու դպրոցների հանրային սննդի օբյեկտների արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: