2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 75.2%-ով

2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 75.2%-ով

2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 12,489.0 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 67.8%-ով: 

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,990.6 մլն ԱՄՆ դոլարով:

 2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանն արտահանել է 4,749.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 7,739.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 75.2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 63.6%։

Աղբյուրը՝   b24.am