Թուրքիայում տարեկան ինֆլյացիան դեկտեմբերին նվազել է մինչեւ 64,27 տոկոս

Թուրքիայում տարեկան ինֆլյացիան դեկտեմբերին նվազել է մինչեւ 64,27 տոկոս

Թուրքիայում տարեկան ինֆլյացիան դեկտեմբերին նվազել է մինչեւ 64,27 տոկոս՝ ըստ պաշտոնական տվյալների:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ցածր տոկոսադրույքներով խիստ հետեւողական դրամավարկային քաղաքականությունը եւ դրա հետեւանքով առաջացած արժութային ճգնաժամը հանգեցրել են նրան, որ հոկտեմբերին ինֆլյացիան հասել է 85,5 տոկոսի, ապա  նոյեմբերին՝ փոքր-ինչ նվազել։ 

Դեկտեմբերին սպառողական գներն ամսական կտրվածքով աճել են 1,18 տոկոսով, հայտնել Է թուրքական վիճակագրական ինստիտուտը։ Այդ ցուցանիշը ցածր է Reuters-ի հարցման 2,7 տոկոս կանխատեսումից: Սպառողական գների տարեկան ինֆլյացիայի կանխատեսումը կազմել է 66,8 տոկոս։

Սպառողական գների ամսական ամենամեծ աճը գրանցվել է առողջապահության ոլորտում՝ 5,91 տոկոս, մինչդեռ հիմնական սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 1,86 տոկոսով: Տրանսպորտի գները նվազել են 4,14 տոկոսով։

Չնայած գների սրընթաց աճին՝ Կենտրոնական բանկը նվազեցրել է տոկոսադրույքը 500 բազիսային կետով՝ օգոստոսից մինչեւ 9 տոկոս՝ վկայակոչելով տնտեսական աճի դանդաղումը: Մեղմացումը Էրդողանի տնտեսական ծրագրի մի մասն է, որի առաջնահերթություններն են արտահանումը, արտադրությունը, ներդրումները եւ զբաղվածությունը:

Տվյալների հրապարակումից հետո լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ չի փոխվել եւ կազմել է 18,7255։

2021 թվականին լիրան դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 44 տոկոսը, որի մեծ մասը բաժին է ընկել դեկտեմբերյան արժութային ճգնաժամին, որն առաջացել է տոկոսադրույքների նվազման պատճառով։ 2022 թվականին այն նվազել է եւս 30 տոկոսով՝ հասնելով պատմական նվազագույնի, սակայն վերջին եռամսյակում դրա փոխարժեքը հիմնականում կայուն է մնացել։

Աղբյուրը՝   news.am