Panasonic-ը մտադիր է իր հայտնի բրինձ եփելու կաթսաների արտադրությունը Ճապոնիայից տեղափոխել Չինաստան

Panasonic-ը մտադիր է իր հայտնի բրինձ եփելու կաթսաների արտադրությունը Ճապոնիայից տեղափոխել Չինաստան

Panasonic Holdings Corporation-ը մտադիր է դադարեցնել իր հայտնի բրինձ եփելու կաթսաների արտադրությունը Ճապոնիայում։

Արտադրողը նմանը քայլի է դիմում պահանջարկի նվազելու եւ մեծ արտադրական ծախսերի պատճառով։

Ընկերությունը մինչեւ 2023 թվականի հունիսը բրինձ եփելու կաթսաների արտադրությունը կտեղափոխի Չինաստանի Հանչժոու քաղաք:

Բրնձի կաթսաները Ճապոնիայում Panasonic-ն արտադրում է 1956 թվականից:

Ընկերության հաշվետվությունում նշվում է, որ Ճապոնիայի բնակչության ծերացումը, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի ապրելակերպի փոփոխությունները հանգեցրել են նրան, որ բրնձի սպառումը կրկնակի 1960-ականների կեսերից կրճատվել է:

Աղբյուրը՝   news.am