Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, ՀՀ Արամավիրի մարզ, Մերձավան համայնք Երևանյան խճուղի 2-րդ փակուղի թիվ 6 շենք հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով։

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 107 200 000 ՀՀ դրամ։

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 9 252 730 ՀՀ դրամ, իսկ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 5 219 115 ՀՀ դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 621 774 ՀՀ դրամը։