Աշխարհի բանակների հզորության Global Firepower վարկանիշում Հայաստանը 2023 թվականին 94-րդ տեղն է զբաղեցրել

Աշխարհի բանակների հզորության Global Firepower վարկանիշում Հայաստանը 2023 թվականին 94-րդ տեղն է զբաղեցրել

Աշխարհի բանակների հզորության Global Firepower վարկանիշում Հայաստանը 2023 թվականին 94-րդ տեղն է զբաղեցրել։

Ադրբեջանի բանակը 145 բանակների շարքում 57-րդ տեղում է։ 2022 թվականին ադրբեջանական բանակը զբաղեցրել է 63-րդ տեղը։ Վրաստանը զբաղեցնում է 85-րդ տեղը։

Global Firepower-ի ինդեքսը հաշվարկելիս, բացի զենքից եւ զինվորների թվից, հաշվի են առնվում վեց տասնյակ գործոններ, այդ թվում՝ ջոկատի թվաքանակը, զրահատեխնիկան, ռազմածովային ուժերը, տվյալ երկրի բնական ռեսուրսները, անձնակազմի քանակը, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, ռազմական բյուջեն, արժութային պահուստները եւ գնողունակությունը։

Առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ Մեծ Բրիտանիան։

Թուրքիան զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ Իրանը` 17-րդ:

Աղբյուրը՝   news.am