Հայաստանն ու Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ են սկսում

Հայաստանն ու Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ են սկսում

Հայաստանն ու Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ են սկսում։ Anadolu-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ից թույլատրվում են ուղիղ օդային բեռնափոխադրումները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։

Ըստ աղբյուրների՝ որոշումն ընդունվել է երկու երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների բանակցություններից հետո։

Թուրքիայի արտահանողների ասոցիացիաները որոշման մասին տեղեկացվել են երկրի առեւտրի նախարարության միջոցով։

Աղբյուրը՝   news.am