Alibaba-ն նախատեսում է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Թուրքիայում

Alibaba-ն նախատեսում է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Թուրքիայում

Էլեկտրոնային առեւտրի Alibaba Group Holding Ltd չինական ընկերությունը նախատեսում է լոգիստիկ կենտրոն հիմնել Ստամբուլի օդանավակայանում եւ տվյալների մշակման կենտրոն՝ մայրաքաղաք Անկարայի մոտ՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրմամբ, հայտնել է ընկերության նախագահ Մայքլ Էվանսը։

Ընկերությունը նախատեսում է ներդրումներ կատարել Եվրոպայում եւ Մերձավոր ու Հեռավոր Արեւելքում, եւ Թուրքիան դիտարկում է որպես շատ հզոր արտադրական բազա։

«Մենք լուրջ ներդրումային ծրագիր ունենք Ստամբուլի օդանավակայանում։ Մենք կարող ենք գնահատել այստեղից Եվրոպա, Մերձավոր ու Հեռավոր Արեւելք էլեկտրոնային արտահանման ծրագրերը: Մենք նախատեսում ենք ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում»,- ասել է Էվանսը:

Trendyol-ը՝ Թուրքիայում էլեկտրոնային առեւտրի ամենահայտնի հարթակներից մեկը, աջակցվում է Alibaba-ի կողմից: «Մեր կողմից Trendyol-ն ընտրելու պատճառն այն է, որ նրա տեխնոլոգիաներն առաջադեմ են, իսկ ներուժը՝ մեծ: Մենք այս վայրը դնում ենք որպես բազա Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի համար»,- ասել է նա:

Աղբյուրը՝   news.am