Իրան Գերմանիայի արտահանումն աճում է՝ չնայած դիվանագիտական լարվածությանը

Իրան Գերմանիայի արտահանումն աճում է՝ չնայած դիվանագիտական լարվածությանը

Իրան Գերմանիայի արտահանումն աճում է, չնայած դիվանագիտական լարվածությանը, հաղորդում է Reuters-ը:

Իրան Գերմանիայի արտահանումը 2022 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում տարեկան կտրվածքով աճել է 12,7 տոկոսով՝ հասնելով շուրջ 1,5 միլիարդ եվրոյի, ըստ Դաշնային վիճակագրական ծառայության: Սա գերազանցել է 2021 թվականի մոտ 1,4 միլիարդ եվրո տարեկան ծավալը, բայց մնում է Եվրոպայի խոշորագույն տնտեսությունից ընդհանուր արտահանման մասը, որը 2021 թվականին հասել է 1,38 տրիլիոն եվրոյի:

Բեռլինը ներկայումս պնդում է, որ Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չորրորդ փուլ լինի, եւ բազմիցս կանչել է Իրանի դեսպանին՝ երկրում բողոքի ակցիաների հետ կապված:

Աղբյուրը՝   news.am