Չինաստանը 2022-ին կրճատել է հիմնական մշակաբույսերի ներմուծումը 10,7%-ով

Չինաստանը 2022-ին կրճատել է հիմնական մշակաբույսերի ներմուծումը 10,7%-ով

Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի՝ հացահատիկային, հատիկաընդեղենային և արմատաբույսերի ներմուծումը Չինաստան 2022 թվականին կազմել է 146,87 միլիոն տոննա՝ 10,7% անկմամբ։ Այս մասին հայտնել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը։

Դրամական արտահայտությամբ արտասահմանից այդ ապրանքների մատակարարումն, ընդհակառակը, աճել է 10,5%-ով՝ հասնելով 82,64 միլիարդ դոլարի։

Միայն դեկտեմբերին առաջնահերթություն ունեցող մշակաբույսերի ներմուծումը նոյեմբերի համեմատ աճել է 26,5%-ով՝ կազմելով 13,7 միլիոն տոննա։ Արժեքային արտահայտությամբ հացահատիկի ներմուծումն աճել է 29,3%-ով և կազմել 8,28 միլիարդ դոլար։

Աղբյուրը՝   b24.am