Վրաստանի մաքսավորները մինչեւ 6 կգ ոսկի են առգրավել երկրով Թուրքիայից Ադրբեջան մեկնող ադրբեջանցիներից

Վրաստանի մաքսավորները մինչեւ 6 կգ ոսկի են առգրավել երկրով Թուրքիայից Ադրբեջան մեկնող ադրբեջանցիներից

Ադրբեջանի քաղաքացիները փորձել են ապօրինի կերպով Թուրքիայից Վրաստան տեղափոխել մինչեւ 6 կիլոգրամ ոսկյա զարդեր՝ ավելի քան կես միլիոն լարի արժողությամբ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությանը։

«Սարփի»-ի անցակետում տարեսկզբից երեք նման փորձ է հայտնաբերվել։ Նրանք առանց հայտարարագրի, շրջանցելով մաքսային հսկողությունը, փորձել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանով ոսկի տեղափոխել Թուրքիայից։

Գործերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում 5-7 տարի ժամկետով։

Աղբյուրը՝   news.am