Վահան Քերոբյանը Գերմանիա այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղարին

Վահան Քերոբյանը Գերմանիա այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղարին
Նախարար Վահան Քերոբյանը Գերմանիա այցի ընթացքում հանդիպել է նաև Գերմանիայի տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, 2022 թվականի ընթացքում ոլորտում արձանագրված աճը, ինչպես նաև բիզնես միջավայրի առավելությունները:
Քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի, վերականգնվող էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ուղղություններով:
Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկա Բրանտները կարևորել է Հայաստանում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը: