Սերգեյ Լավրովը Վրաստանի հետ ավիահաղորդակցության արագ վերսկսման հույս է հայտնել

Սերգեյ Լավրովը Վրաստանի հետ ավիահաղորդակցության արագ վերսկսման հույս է հայտնել

Ռուսաստանը հուսով է, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը շուտով կվերականգնվի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը (Վրաստանի հետ): Ուրախ եմ, որ Վրաստանի հետ մեր շփումներն ակտիվորեն զարգանում են, անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ն 10 %-ով աճել է՝ զգալի չափով զբոսաշրջության և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների շնորհիվ », – այսօր կայացած  մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Միևնույն ժամանակ Լավրովը հարգանքի արժանի է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու Վրաստանի դիրքորոշումը:

«Մենք տեսնում ենք, թե որքանով է Վրաստանը, ինչպես և բոլոր այլ երկրները, գտնվում Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է բաց, հրապարակայնորեն միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին:

Հարգանք է առաջացնում այն ​​փաստը, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունը համարձակություն ունեն՝ ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով, սեփական տնտեսության շահերովե, – նշել է Լավրովը։

Աղբյուրը՝   b24.am