Մեծամորում ընթացքի մեջ են վերելակների տեղադրման աշխատանքները

Մեծամորում ընթացքի մեջ են վերելակների տեղադրման աշխատանքները
Մեծամոր քաղաքում վերսկսվել են սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորվող 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2, 2Բ շենքերի վերելակների տեղադրման աշխատանքները:
Նախատեսվում է վերելակների տեղադրման աշխատանքներ իրականացնել նաև 1-ին թաղամաս 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամաս 1Բ, 2Բ, 3Բ շենքերում:
Կատարվող և պլանավորված աշխատանքները համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի նախընտրական քարոզարշավի դրույթներից էին:
4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2, 2Բ շենքերի վերելակների տեղադրման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է՝ 47.400.000 ՀՀ դրամ
Համայնքի մասնաբաժինը՝ 26.070.000 ՀՀ դրամ (55%), իսկ պետության մասնաբաժինը՝ 16.590.000 ՀՀ դրամ (35%), եղել են նաև այլ ներդրումներ, որոնք կազմում են 4.740.000 ՀՀ դրամ (10%):