Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին
Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով նախարարին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել:
 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վահե Հովհաննիսյանը նախագահին է ներկայացրել տարվա մեկնարկին հայաստանյան ֆինանսատնտեսական ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:
 Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև նախարարության ներսում նախաձեռնվող քայլերին, որոնք ուղղված են լինելու գերատեսչության աշխատանքի արդյունավետությանն ու աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանը: