Moody’s գործակալությունը կայուն կրիպտոարժույթներին վարկանիշ կտա

Moody’s գործակալությունը կայուն կրիպտոարժույթներին վարկանիշ կտա

Moody’s առաջատար վարկանիշային գործակալությունը մշակում է կայուն կրիպտոարժույթների (stablecoin, որևէ ազգային արժույթի կից կրիպտոարժույթ) վարկանշման հարթակ։ Վարկանիշների հիմքում ընկած կլինեն կայուն կրիպտոարժույթի ապահովման մակարդակը կամ ծավալները։

Այս մասին հայտնում է Բլումբերգ գործակալությունը։

Նշված համակարգը դեռևս ստեղծման վաղ փուլում է։ Սկզբնական շրջանում վարկանիշ կտրվի 20 կայուն կրիպտոարժույթի։ Նշվում է, որ խոսքը դասական վարկանիշների մասին չէ, կայուն կրիպտոարժույթներին դեռևս կտրվեն բալեր։

Աղբյուրը՝   b24.am