Կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 30-ին տեղաբաշխվել են 2023 թվականի մայիսի 1-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 3 միլիարդ դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 6 միլիարդ 429 միլիոն 560 հազար  դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.2 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

  • Ամիրյան 23/1
  • Տիգրան Մեծի 24
  • Կոմիտաս 49:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:

Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416: