Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով

Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43 տոկոսով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ ռեզիդենտների ավանդները՝ տարեվերջի դրությամբ կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ:

«Ավանդներն աճել են մոտ 43 տոկոսի չափով, որից՝ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 29.4 տոկոս, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝  96.3 տոկոս»,-մամուլի ասուլիսում ասաց ԿԲ նախագահ  Մարտին Գալստյանը:

Ռեզիդենտների ավանդներին անդրադառնալով՝ նա նշեց, որ պաշարային ցուցանիշը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 370 մլն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 մլրդ 287 մլն դրամ: «Հիմնականում աճի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները»,-ասաց ԿԲ նախագահը:

Նախորդ տարվա ընթացքում աճել է նաև վարկավորումը:  ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքի էֆեկտը հանած՝ շուրջ 15 տոկոսի չափով: Հիմնական աճը տեղի է ունեցել ռեզիդենտների վարկերի հաշվին:

Աղբյուրը՝ armenpress.am