Առաջին հայկական կրիպտո-նախագիծը Վրաստանում․ առջեւում Դուբայն է

Առաջին հայկական կրիպտո-նախագիծը Վրաստանում․ առջեւում Դուբայն է
Հայկական Sky Labs ընկերությունը, որը Հայաստանում կառավարում է կրիպտոմատների (կրիտոարժույթի փոխանակման ավտոմատների) ցանց, ստացել է թույլտվություն դրանք տեղադրելու հարևան Վրաստանում։ Մոտ ժամանակներս ընկերությունն ուզում է բացել 2-3 կրիպտոմատ Թբիլիսիում, իսկ գարնանը, հավանաբար, եւս 1-2-ը՝ Բաթումիում։ Ընդ որում, թե՛ կրիպտոմատները, թե՛ նրանց ծրագրային ապահովումը պատրաստված են Հայաստանում։ Նախագծի հեռանկարների մասին՝ Վրաստանում, Հայաստանում և Դուբայում, ejc.am-ի հետ զրույցում պատմում է նախագծի մարկետինգային տնօրեն Անդրանիկ Տողրամաջյանը։ 
-Կրիպտոյի շուկան Վրաստանում այժմ շատ ավելի ակտիվ է, քան Հայաստանում։ Հնարավո՞ր է դիմանալ մրցակցությանը։ 
 -Իրոք, օգտատերերն այնտեղ երկու-երեք անգամ ավելի շատ են, քան այստեղ։ Դրանց թվում կան շատ օտարերկրացիներ, բայց կան նաև տեղացիներ։  Ավանդաբար այդ ուղղությունը նրանց մոտ սկսել է տարածվել շատ ավելի վաղ։ 
-Կրիպտոյով տրանսֆերտների և աշխատավարձերի վճարումը այնտեղ ևս ավելի լայնորեն է տարածված...
 -Այո, դա այդպես է։ Պետք չէ մոռանալ, որ Վրաստանը մասնակցում է ավելի մեծ թվով եվրոպական և ամերիկյան նախագծերի։ Այնտեղ տարածված են վճարները կրիպտոյով՝ անգամ կրիպտո-ինդուստրիայի հետ չկապված նախագծերում։ Բացի այդ, կրիպտոյով հաշվարկներն է կատարում տեղափոխված ռուսաստանցիների մի մասը։ 
 -Վրաստանում ձևավորվե՞լ են կրիպտոմատների խոշոր ցանցեր։
 -Այնտեղ կան մի քանի խոշոր ընկերություններ, որոնք ոչ միայն իրենք  են շահագործում կրիպտոմատներ, այլև դրանք հավաքում են պատվերով՝ այլ օպերատորների համար։ Այսինքն` կարելի է նրանցից գնել ապարատ, այնտեղ գումար ներբեռնել և այն կառավարել։ 
Ընդհանուր առմամբ, մրցակցությունը բարձր է․ օրինակ, այնտեղ, որտեղ մենք տեղադրել ենք մեր կրիպտոմատը, արդեն կա ևս մեկ ուրիշը։ Սա մեզ համար մրցակցության լավ թեստ է, որին մենք պատրաստ ենք։ Օրինակ, ինտերֆեյսի մասով մենք ստեղծել ենք սեփական վիրտուալ դրամապանակ, որտեղից կարելի է միանգամից փոխանակում կատարել ավտոմատի մենյուով։ Դրանից բացի, շուտով կգործարկենք կրիպտոյի փոխանակման հավելված՝ մի քանի լեզվով և տարբեր օպերացիոն համակարգերով (ios և android)։
Սովորական արժույթների (fiat currencies) ավտոմատներն աշխատում են միայն ազգային արժույթներով․ Հայաստանում՝ դրամով, Վրաստանում՝ լարիով։ Կրիպտոարժույթներից կլինեն հիմնականները՝ Bitcoin, Ethereum, USDT, Tron, իսկ շուտով, հավանաբար, կավելացնենք Matic-ը և Polygon-ը, որովհետև շատերը դրանք գնում  են ներդրումների համար։ Այն արժույթները, որոնք ավանդաբար ասոցացվում են ապօրինի գործողությունների կամ սխեմաների հետ, մենք բացառում ենք։ 
-Որքանո՞վ է հեշտ օգտագործել այդ արժույթները՝ լինի դա Հայաստանում թե Վրաստանում։ 
-Այս տարվանից վրացական շուկան, ինչպես և հայկականը, կսկսի ավելի խիստ կարգավորվել։ Կարգավորումը կօգնի մաղել ոչ միայն նրանց, ովքեր կրիպտոյով գնում են ապօրինի ապրանք, այլև նրանց, ովքեր փորձում են զբաղվել կասկածելի սխեմաներով կամ սպեկուլյացիաներով, այդ թվում՝ շահել արբիտրաժի (փոխարժեքների տարբերության) վրա՝ Երևանի ու Թբիլիսիի միջև։ 
Օրինական կրիպտոմատներոը կունենան իրենց առավելությունը՝ թափանցիկությունը։ Այստեղ արժույթի փոխանակման ժամանակ կարիք չի լինի պայմանավորվել անծանոթ մարդկանց հետ՝ չիմանալով, արդյո՞ք քո քարտը կբլոկավորեն, եթե կասկածելի մարդուց վճարում ստանաս՝ անգամ չիմանալով, արդյոք քեզ վճարած կանխիկը կեղծ չի լինի։ 
Որոշ ժամանակ առաջ Վրաստանում գրանցվել է խարդախության դեպք, երբ մի խումբ անձինք Ստամբուլից բերում էր կեղծ դոլարներ, այստեղ փոխարկում էին կրիպտոյի (ընդ որում՝ պատրաստ էին վճարել մեծ միջնորդավճար) և գնում էին։ Իսկ տերմինալը (այդ թվում՝ մերը) միանգամից կճանաչի՝ իսկական են թղթադրամները, թե ոչ։
 -Ի՞նչ պլաններ ունեք Հայաստանում։ 
-Նախատեսում ենք տեղադրել ևս մեկ-երկու տերմինալ։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշեցի, կարելի է ակնկալել, որ շուկան կսկսի կարգավորվել, իսկ ստվերային հատվածն աստիճանաբար կկրճատվի։ Կրիպտո-հանրույթն աճելու է․ հնարավոր է՝  ոչ թռիչքաձև, բայց հաստատ՝ աստիճանաբար, ժամանած ռուսաստանցիների հաշվին, բայց ոչ միայն։ 
 -Արդյո՞ք շարունակու՞մ եք թվային դրամի էկոհամակարգի ձեր նախագծերը, որտեղ այն կունենա սովորական դրամի ապահովում։ 
-Կհետևենք նրան, թե այդպիսի նախագծերը, որքան կհամապատասխանեն կարգավորումներին (եթե թվային դրամի համար այդպիսին առաջանա)։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք կստեղծվի թվային դրամ, և արդյո՞ք կարգավորողը թույլ կտա, որ որևէ այլ մեկը սպասարկի այդ թվային դրամի հոսքերը՝ որպես ծառայություն, պահպանելով անվտանգության բոլոր պահանջները։ 
 -Արդյոք տեսնու՞մ եք հեռանկարներ՝ կապել կրիպտո-դրամապանակները բանկային քարտին, կրկին միջոցների ծագմանը խստիվ հետևելով։ 
-Հիմա Binance-ը դիտարկում է այդպիսի հնարավորություններ՝ համագործակցելով Վրաստանի երկու խոշորագույն բանկերի հետ՝ TBC-ի և Bank of Georgia-ի հետ։ Ամեն ինչ կախված է պահանջարկից; Մենք խոսակցություն էինք ունեցել միջազգային քարտային համակարգերից մեկի ներկայացուցիչների հետ, նրանք ասել էին, որ տեսականորեն, եթե մենք հասնենք օգտատերերի ինչ-որ քանակության, կկարողանանք նրանց հետ քննարկել մեր քարտերը թողարկելու հնարավորություն։ 
 -Արդյո՞ք ունե՞ք պլաններ՝ դուրս գալու այլ շուկաներ։
-Նախ ուզում ենք հասկանալ, թե մեր համակարգը ինչպե՞ս կաշխատի Վրաստանում։ Դրանից հետո նախատեսում ենք բացել կրիպտոմատներ Արաբական Էմիրություններում։ Եթե խոսենք կրիպտո-ոլորտից, ապա հայկական ընկերություններից մեկն անտեղ արդեն ներկայացված է՝ Դուբայի Emirates Mall-ում բացել է NFT-սրահ։ Մեզ մոտ աշխատանքի պրոֆիլը մի քիչ այլ է, ռեսուրսները՝ ևս, այնպես որ կաշխատենք, ինչպես կկարողանանք։